Հայաստանն ու Թուրքիան շատ մոտ են հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրմանը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան շատ մոտ են հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրմանը: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ACSNIC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը : «Թուրքիայի ԱԳՆ ղեկվարի ապրիլի 16-ին Երեւան կայանալիք այցի ընթացքում չի ստորագրվի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը սկսելու մասին արձանագրություն` երրորդ երկրում դեսպանության բացմամբ», - նշել է Կիրակոսյանը: Նա նաեւ ընդգծել է, որ սահմանի բացումը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ Թուրքիայի համար:



«Դրա հետ մեկտեղ, պետք է ասել, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումն ունի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր, ընդ որում, երկու երկրի համար էլ: Կովկասում նախանշվում է նոր խաղացողի գալուստը, եւ այդ խաղացողը Թուրքիան է: Հարկ է նշել, որ ներկայիս Թուրքիան այլեւս այն երկիրը չէ, ինչպիսին էր նույնիսկ մի քանի տարի առաջ: Թուրքիան արդեն հոգնել է Եվրամիության հետ անվերջ բանակցություններից», - ասել է ACSNIC -ի տնօրենը:



Նրա կարծիքով, Թուրքիան իրեն տեսնում է տարածաշրջանային տերության դերում, եւ հենց դրանով է պայմանավորված ԱՄՆ-ից նրա աստիճանական հեռացումը: «Թուրքիա Բարաք Օբամայի այցն անհրաժեշտ էր, նախ եւ առաջ ԱՄՆ-ին, որին դժվար կլինի առանց Անկարայի մասնակցության զորքերը դուրս բելեր Իրաքից: Թեեւ ես կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, այցը հաջողվել է: Օբաման ասել է այն ամենը, ինչ ցանկանում էր եւ չի վիրավորել թուրքերի զգացմունքները` հիշատակելով «ցեղասպանություն» բառը: Ճիշտ է, ես կարծում եմ, որ նույն բանը նա կանի նաեւ ապրիլի 24-ին եւ Հայոց ցեղասպանությունը կանվանի հայերի «զանգվածային սպանություններ», - ընդգծել է Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---