Բերնար Քուշները չի սատարում Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Քուշները հայտարարել է, որ այլեւս չի սատարում Թուրքիային` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Անկարայի պաշտոնական դիրքորոշման կապակցությամբ: Նրա խոսքերով, Թուրքիան «իսլամացնում է» քաղաքականությունն, առաջին պլան մղելով կրոնը: Քուշներն ասել է, թե շոկի մեջ էր Թուրքիայի պահվածքից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի ընտրությունների ժամանակ: «Ես կողմ էի Թուրքիայի անդամակցությանն Եվրամիությանը: Սակայն այժմ իմ դիրքորոշումը փոխվել է: Ինձ ապշեցնում է մեր հանդեպ գործադրվող ճնշումը»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը` մտահոգություն հայտնելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակում է հավանություն տալ Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «Ամերիկացիները չեն կարող որոշումներ կայացնել Եվրամիությանն անդամակցելու հարցում»,-ասել է Քուշները, հաղորդում է World News-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---