Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին10 ապրիլի 2009 - 23:38 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները (CCAF) պահանջում են անհապաղ ազատել «Միասնական Ջավախք» կազմակերպության առաջնորդ Վահագն Չախալյանին, որին վրացական դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ լրագրող Ժան Էքիյանը, CCAF հայտարարության մեջ ասվում է, որ «Միասնական Ջավախքի» առաջնորդին ներկայացված մեղադրանքներն ոչ մի բանով հիմնավորված չեն: «Կազմակերպության գործունեությունն ուղղված չէ Վրաստանի թուլացմանը, հակառակը, այն ուղղված է պետականության ամրապնդմանը ժողովրդավարության ամրապնդման եւ հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ: Ապրիլի 6-7 Վրաստանի Ախալցիխեի շրջանային դատարանում տեղի են ունեցել ջավախահայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագան Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր` Ռուբեն Չախալյանի ու կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով ամփոփիչ լսումները: Դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Վ.Չախալյանին` չփոխարինելով պատժի մի մասը տուգանքով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |