Հոլանդիայի խորհրդարանում օրինագիծ կներկայացվի ցեղասպանության հերքման քրեականացման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ` Մասիս Աբրահամյանը, հանդիպում ունեցավ Քրիստոնեական Միություն կուսակցության խոսնակ` Ջոել Ֆորդեւինդի հետ: Հանդիպման նպատակն էր տեղեկություններ ստանալ ՔՄ կուսակցության գործնեության մասին` ցեղասպանությունների հերքման պատժելիության օրենքի նախագծի ներկայացման վերաբերյալ: Ֆորդեւինդը հաստատեց կուսակցության անշեղ վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: ՔՄ կուսակցությունը առիթ բաց չի թողնում Հոլանդիայի կառավարությանը հիշեցնելու 2004 թվականի Հոլանդիայի խորհրդարանի հայտնի որոշումը` Հայոց Ցեղասպանության մասին:



Իր հերթին ՀՅԴ ուսանողական եւ երիտասարդական միությունները կոչ են արել Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ձեր կողմից ճշմարտության ճանաչումը բխում է ոչ միայն ԱՄՆ ժողովրդի, հայության եւ աշխարհի այլ ժողովրդների շահերից, այլեւ հատկապես թուրք ժողովրդի շահերից: Դրանով Դուք մեծապես կնպաստեք այսօր եւ ապագայում նմանատիպ ցեղասպանություններին վերջ դնելուն»,-ասվում է նամակում, հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---