Վրաստանի ԱԳՆ. Գրիգոլ Վաշաձեն ընդհանրապես չի մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերքմամբ: «Երկրի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ընդհանրապես չի մեկնաբանել հայ-թուրքական սահմանի շուրջ առկա իրադրությունը»,- հայտնել է ԱԳՆ քաղաքական վարչության տնօրեն Զուրաբ Կաչկաչիշվիլին: Նրա խոսքով, Վրաստանի արտգործնախարարն ընդհանրապես չի մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունները:



ԱՊԱ ադրբեջանական գործակալությունն անցյալ շաբաթ տարածել էր Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի խոսքերն այն մասին, որ «հայ-թուրքական սահմանը չի բացվելու»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---