ԱՄՆ-ը ողջունում է հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի եւ Թուրքիայի հայտարարությունը23 ապրիլի 2009 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը ողջունում է հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի եւ Թուրքիայի հայտարարությունը: Ինչպես PanARMENIAN.Net -ին հաղորդեցին ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայությունից, այդ մասին նշվում է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ: Վերջինում նշվում է, որ երկար տարիների ընթացքում Վաշինգտոնը պահպանել է այնպիսի դիրքորոշում, համաձայն որի «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների ընդունելի ժամանակահատվածում»: «Մենք Երեւանին եւ Անկարային կոչ ենք անում գործել ձեռքբերված պայմանավորվածության եւ ճանապարհային քարտեզի շրջանակներում: Մենք հույսեր ենք կապում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկու պետությունների հետ համագործակցության առնչությամբ, ինչը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատման», - նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ:2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանն ու Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ բարիդրացիական ոգով ու փոխադարձ հարգանքով դրանց զարգացման նպատակով` դրանով նպաստելով ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Այդ մասին նշվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ: Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |