Բաքուն, մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունները, սահմանափակվում է ընդհանուր արտահայտություններով23 ապրիլի 2009 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մեկնաբանում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կապերի կարգավորման վերաբերյալ շրջանակային համաձայնության մասին հայտարարությունները: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը «պետք է ընթանա Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրս բերման հարցին զուգահեռ», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի հետ կապերի կարգավորման վերաբերյալ շրջանակային համաձայնություն կնքելու մասին: «Մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: Դա յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է: Այնուամենայնիվ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը «պետք է ընթանա Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրս բերման հարցի լուծման հետ զուգահեռ»,-ասել է նա, հաղորդում է Day.az-ը: 2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ: Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |