Վլադիմիր Զախարով. Համաձայնագիրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ԱՄՆ-ի ընդհատակյա գործարքն է

PanARMENIAN.Net - Ճանապարհային փաստթուղթը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընդամենը նախնական փաստաթուղթ է: Այն դեռեւս մշակված չէ, մենք չգիտենք, թե ինչպիսին է այն լինելու: Սակայն, ըստ իս, ամենակարեւորն այն է, որ ղարաբաղյան խնդիրը դուրս է բերվել հայ-թուրքական բանակցությունների շրջանակից»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: Նրա կարծիքով, այն, որ համաձայնագիրը հրապարակվել է հենց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա` ապրիլի 24-ի շեմին, «Բարաք Օբամայի գործն է»: «Հայոց ցեղասպանության հարցն անպայման կարծարծվի հայ-թուրքական հարաբերություններում, սակայն ոչ հիմա: Ընդհանրապես, այս համաձայնագիրը ես համարում են ԱՄՆ-ի վարչակազմի ընդհատակյա գործարքը»,-ասել է Զախարովը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---