ՀԿԵ-ն Միջազգային լոգիստական կենտրոն է ստեղծում հայ-թուրքական սահմանին

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների նորացման եւ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխուժացման կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղին» Միջազգային լոգիստական կենտրոնի համար դուստր ձեռնարկություն ստեղծելու մասին որոշում է ընդունել:



Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, ապագա կենտրոնի խնդիրը փոխադրումների կազմակերպման համակարգի ձեւավորումն է հարմար երթուղով, սեղմ ժամկետներում, նվազագույն ծախսերով, ինչպես նաեւ փոխանցման առարկայի համար նվազագույն վնասով:



Միջազգային լոգիստական կենտրոնը ստեղծվել է Ախուրյանի սահմանային կայանի հիման վրա, որը վարձակալությամբ տրվելու է ստեղծվելիք ձեռնարկությանը: Վերջինը, որը նախատեսված է որպես «ՀԿԵ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկություն, ենթադրում է նաեւ «Մետեքսիմ» ԲԲԸ-ի բաժնետիրական մասնակցությունը:



Հաղորդագրությունում նշվում է, որ ձեռնարկության ստեղծման գաղափարը խրախուսված է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավարության կողմից: Ներկա դրությամբ մշակվում է նախագծի բիզնես- ծրագիրը:



«Հարավ- կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ն փոխանցվել է «ՀԿԵ» ԲԲԸ-ի կոնցեսսիոն կառավարմանը` համաձայն 2008-ի փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսսիոն պայմանագրի: Կոնցեսսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` եւս 10 տարվա երկարաձգման իրավունքով:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---