Հայերը լավատես են ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

PanARMENIAN.Net - Center for Armenian Remembrance (CAR) հասարակական կարծիքի սոցիալական հարցում է անցկացրել այն հարցի շուրջ, թե արդյոք 2009թ. ապրիլին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կճանաչի Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, թե` ոչ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին, հարցումներին մասնակցել է ավելի քան 1600 հոգի աշխարհի 72 երկրներից: Հարցումների տվյալներով, հարցվածների 45% պատասխանել են, որ Բարակ Օբաման, անկասկած, կճանաչի Հայոց ցեղասպանությունը, 31% պատասխանել են «Երեւի կճանաչի», 17%` «Երեւի` ոչ», եւ միայն 7% կտրականապես բացառել է ամերիկյան նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---