Ստամբուլում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված միջոցառում24 ապրիլի 2009 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի Ստամբուլի բաժանմունքը ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված միջոցառում կանցկացնի: «1915 թվականի ապրիլի 24-ը դարձել է հայ համայնքի ոչնչացման խորհրդանիշը: Հայ ազգի մտավորականության աստղաբույլի ոչնչացումը հարված էր ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ մեզ բոլորիս համար: Մենք այս ակցիան դիտարկում ենք որպես տուրք նրանց հիշատակին»,-հայտարարելմ է միջոցառման կազմակերպիչներից մեկը` Ռըզա Դալաքիսը: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հաղորդագրության մեջ, միջոցառման ընթացքում կհնչեն 1915թ, սպանված Սիամանթոյի, Դանիել Վարուժանի եւ Ռուբեն Սեւակի բանաստեղծությունները: Կներկայացվի նաեւ երիտթուրքական խորհրդարանի պատգամավոր, գրող Գրիգոր Զոհրապի պիեսը: Բանաստեղծություններն ու պիեսը կհնչեն հայերենեվ Bogazici Performance Arts Group-ի կատարմամբ: Kardes Turkuler խմբի երաժիշտները կերգեն հայկական երգեր: Խմբագիր եւ հրատարակիչ Ռագիպ Զարաքոլուն կպատմի Թեոդիկ ուսուցչի մասին, որը եւս ձերբակալվել էր ապրիլի 24-ին, սակայն հրաշքով ողջ էր մնացել: Միջոցառումը կանցնի «Հայ մտավորականներն ու 1915թ. ապրիլի 24-ը» խորագրով: Նրանք ձերբակալվել են, արտաքսվել եւ նույնիսկ գերեզման չունեն»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |