Ոխերիմ թշնամիները մտադիր են վերջ դնել բազմամյա հակամարտությանը

PanARMENIAN.Net - Երկու ոխերիմ թշնամիներ` Թուրքիան եւ Հայաստանը, պատրաստվում են վերջ դնել իրենց բազմամյա հակամարտությանը. չորեքշաբթի օրը թուրքական ԱԳՆ ղեկավարը հայտարարեց Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին պայմանավորվածության ձեռքբերման մասին, այսօր գրքում է Handelsblatt-ը:



«Սակայն թուրք-հայկական հարաբերությունների հնարավոր ջերմացումն առաջ է բերում հարեւան Ադրբեջանի դժգոհությունը: Պատճառը թաքնված է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ չկարգավորված հակամարտության մեջ»,- հիշեցնում է հրապարակման հեղինակ Գերդ Խելերը: Նա գտնում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցումը սերտորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: «Կա'մ Անկարայի ու Երեւանի միջեւ ջերմացումը կխթանի Ղարաբաղի ճակատագրի շուրջ` փակուղի մտած բանակցություններին, կա'մ էլ այդ հակամարտությունը կարգելափակի թուրքերի եւ հայերի միջեւ հաշտեցումը»,- նշվում է «Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցում» հոդվածում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---