Բերնար Ֆասյեն «խելամիտ հույսեր է» փայփայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ

PanARMENIAN.Net - Խելամիտ հույսեր կան մինչեւ տարեվերջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիան ներկայացնող համանախագահ Բերնար Ֆասյեն :



«Բաքվում եւ Երեւանում վերջին հանդիպումների ընթացքում մեզ կարծես հաջողվել է մի քանի աղյուս շարել կառուցվող տանը: Սակայն մենք դեռ այն փուլում չենք, որպեսզի տանիքը տեղադրենք», - ասել է Ֆասյեն Բաքվից Երեւան մեկնելուց առաջ:



«Սակայն միշտ չէ, որ դա մեզանից է կախված: Առաջին հերթին ` այն կախված է կողմերից, նախագահներից եւ այլ գործոններից», - ասել է ֆրանսիացի համանախագահը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կատարած հերթական այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները քննարկել են Արդբեջանի նախագահի եւ ԱԳՆ ղեկավարի հետ, հաղորդում է Trend News-ը:



Տարածաշրջան ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների այցը սկսվել է ապրիլի 21-ին Երեւանից: Միջնորդները եղել են Բաքվում, այսօր Երեւանից կմեկնեն Ստեփանակերտ, այնուհետեւ կվերադառնան Երեւան:



Այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի Պրահայում մայիսի 7-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---