Աշխարհը դեռեւս հեռու է համաշխարհային ճգնաժամը հաղթահարելուց

PanARMENIAN.Net - Նոր կանխատեսում է արվել համաշխարհային տնտեսության վերաբերյալ: Վաշինգտոնում G7 հանդիպման ամփոփիչ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Տիմոտի Գայթները: «Ինչ-որ չափով մենք ոգեւորված ենք, սակայն սխալ կլիներ համարել, թե մոտ ենք այն խավարից դուրս գալուն, որն անցած աշնանն իջավ համաշխարհային տնտեսության վրա»,-ասել է նա:



Նրա խոսքերով, միակ ընդունելի հրամայականը ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ համատեղ ծրագրի իրականացումը կլինի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Դեռեւս հինգշաբթի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հրահանգիչ տնօրեն Դոմինիկ Սթրոս-Քանը հայտարարել էր, թե աշխարհը դեռեւս «երկար ամիսներ» ստիպված կլինի սպասել տնտեսական ճգնաժամի ավարտին:



Ավելի վաղ հրապարկվել էր նաեւ ԱՄՀ զեկույցը գլոբալ կայունության վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ ըստ հիմնադրամի կանխատեսման, ընթացիկ տարում ճգնաժամի պայմաններում համաշխարհային էկոնոմիկան կարող է «արժեզրկվել» մոտավորապես չորս տրիլիոն դոլարով, իսկ անկման երկու երրորդը կգրանցվի բանկային հատվածում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---