Նյու Յորքի նահանգի նահանգապետն ու Նյու Յորքի քաղաքապետը հանդես են եկել Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտարարությամբ

PanARMENIAN.Net - Նյու Յորքի նահանգի նահանգապետ Դեւիդ Պատերսոնն ու Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հանդես են եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ: Պատերսոնը կոչ է արել նշել XX դարի առաջին Ցեղասպանության 94-ամյակը:



«Հաշվի առնելով մարդկանց զանգվածային ոչնչացմանն ուղղված նպատակդրված ջանքերը` պատմաբանները 1915թ. իրադարձություններն անվանում են Հայոց ցեղասպանություն: Նրանք պնդում են, որ աշխարհում չէր լինի Հոլոքոսթ, եթե Հայոց ցեղասպանությունը կասեցվեր դիվանագիտական ջանքերով»,-ասվում է Դեւիդ Պատերսոնի հայտարարության մեջ, գրում է Yonkers Tribune-ը:



Նյու Յորքի քաղաքապետ Բլումբերգն, իր հերթին, հռչակագիր է ստորագրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Հայոց ցեղասպանության առաջին զոհերը դարձան հոգեւոր, հասարակական ու քաղաքական առաջնորդները, Կոնստանդինոպոլսի հայ մտավորականության ներկայացուցիչները, որոնք ձերբակալվեցին եւ սպանվեցին 1915թ. ապրիլի 24-ին»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---