ՄԱԿ. ԵԱՀԿ ՄԽ հաստատել է իր օժանդակությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը 2 մայիսի 2009 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն իր աջակցության մասին` նրա իշխանություններին կոչ անելով Հայաստանի հետ առավել կառուցողական երկխոսության: Այդ մասին ասվում է Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի «Իրադրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» զեկույցում, որն ուղղված է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի դիտարկմանը:Զեկույցը բաղկացած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի մի շարք անդամ պետությունների նամակներից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին առաջարկներով: ՄԱԿ ԳԼխավոր վեհաժողովը 2008թ. մարտին 62/243 բանաձեւով անդամ պետություններին եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին կոչ է արել «իրենց իրավասությունների շրջանակում աջակցելու հակամարտության կարգավորման գործընթացին»: Վեհաժողովը Գլխավոր քարտուղարին հանձնարարել է 63-րդ նստաշրջանին այդ բանաձեւի իրականացման մասին համապարփակ զեկույց ներկայացնել: ՄԱԿ գլխավոր քարտուղարի զեկույցում հիշատակվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտնել են, որ Գլխավոր Վեհաժողովի 62/243 բանաձեւը խտրականորեն քարոզում է հակամարտության կարգավորման` Մադրիդում իրենց կողմից ավելի վաղ առաջարկված միայն որոշակի սկզբունքներ: «Հավասարակշռության նման բացակայությունը, ցավոք, մեր երկրներին ստիպեց քվեարկել այդ բանաձեւի դեմ: Այնուամենայնիվ, քվեարկության պատճառների պարզաբանման ընթացքում եւ այսօր էլ կրկին մենք հաստատում ենք մեր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,- նշվում է այդ նամակում: ԱՄՆ, Ռուսաստանը եւ Ֆրանսիան հայտարարել են, որ «ամենաարդյունավետ ճանապարհը, որի օգնությամբ Ադրբեջանը կարող է հասնել իր տարածքային ամբողջականությանը, Հայաստանի հետ իր առավել կառուցողական երկխոսության շարունակումն է» այն հիմնական սկզբունքների վերջնական մշակման նպատակով, որոնք համանախագահներն առաջարկել են երկու կողմերին Մադրիրդում, հաղորդում է ՄԱԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |