ԼՂՀ հասարակայնության խորհրդակցությունը «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ հայտարարություն է ընդունել 2 մայիսի 2009 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին ԼՂՀ հասարակայնության Խորհրդակցությունն ընդունեց հայտարարություն, որում ասվում է. «Մենք` հայ-թուրքական հարաբերություների վերջին իրադարձություններին նվիրված խորհրդակցության մասնակիցներս, ընդհանրացնելով ծավալված քննարկումների եւ բանավեճի ընթացքում արտահայտված բոլոր տեսակետները, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, եկանք հետեւյալ եզրակացության: 2009թ. ապրիլի 23-ին Ժնեւում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունների համատեղ հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ (այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»), որը ձեռք բերվեց Շվեյցարիայի միջնորդությամբ, անհանգստությամբ ու հիասթափությամբ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական լայն շրջանակների կողմից:Գտնում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրը համահայկական ոլորտից զուտ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության ոլորտ տեղափոխելու փորձը, դուրս բերելով այն հայ-թուրքական բազմադարյան հարաբերությունների ընդհանուր համատեքստից, քաղաքական կոպիտ սխալ է, հղի հայ ժողովրդի համար հերթական աղետով: Պնդում ենք, որ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի Մեծ Եղեռնը, պատմական Հայաստանի մեծ մասի կորուստը, որը տեղի ունեցավ անիրավազոր միջազգային պայմանագրերով նրա տարածքների բաժանման ու զավթման հետեւանքով, եւ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը, որն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումով, Հայկական հարցի բաղկացուցիչ մասերն են: Թուրքիայի բարձրագույն ղեկավարության եւ հասարակության լայն շրջանակների խիստ եւ անզիջում մեկնաբանություններն ու հայտարարությունները, որոնք հետեւեցին «Ճանապարհային քարտեզի» երեւան գալուն` հակասելով համատեղ հայտարարության ոգուն, աներկբա ցույց են տալիս, որ հենց այսպես է գնահատում իրավիճակը թուրքական կողմը: Եվ չկա որեւէ նախադրյալ Հայկական կողմից իրավիճակը այլ կերպ գնահատելու համար»: Հայտարարության մեջ, որը ստորագրել են Արցախի ավելի քան տաս հասարակական կազմակերպություններ, նշվում է, որ «Ճանապարհային քարտեզի» հայտարարումը Մեծ Եղեռնի նախօրյակին թույլ է տալիս խոսել ոչ միայն հայկական դիվանագիտության ձախողման, այլ նաեւ ողջ հայության համար բարոյա-հոգեբանական տեսակետից անընդունելի քայլի մասին: «Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումն ընդամենը համահայկական խնդրի միայն մի մասն է, որն իր լուծումը կարող է ստանալ ողջ հայության համապատասխան ջանքերի շնորհիվ: Նման քայլը հնարավոր է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի եւ արցախահայության կողմից իր պետականությունը կառուցելու իրավունքի ճանաչումից հետո: Պնդում ենք, որ խնդիրները առանձնացնելու միջոցով Հայությունը բաժանելու փորձերն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան հակառակորդին առանձին զիջումներ կատարելը: Ժխտելով ԼՂՀ եւ Սփյուռքի իրավունքը Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մեջ` Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը դրանով իսկ ժխտում է իր իրավունքը` մասնակցելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: Գոյություն ունեն ողջ հայության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, որոնք պահանջում են համահայկական քաղաքական համաձայնություն: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության նեղ շրջանակում ընդունված որոշումը «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, ֆորմալ լեգիտիմության պարագայում, հայ ժողովրդի ազգային շահերի տեսակետից բացարձակ անիրավական են»,- ընդգծվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |