Թուրք լրագրողը կարող է 17 տարվա բանտարկության դատապարտվել Հրանտ Դինքի մասին գրքի համար 2 մայիսի 2009 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Նեդիմ Շեները կարող է 17 տարվա ազատազրկման դատապարտվել «Դինքի սպանությունը եւ գաղտնի ծառայության սուտը» գրքի համար: Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես Թուրքիայի անվտանգության ուժերը չկատարեցին իրենց պարտականությունները Դինքի սպանությունը կանխելու համար: Շեների դեմ մի քանի դատական հայց է ներկայացվել: Շեների գործով առաջին դատավարությունը տեղի կունենա հունիսի 26-ին: Լրագրողի դեմ հայց են ներկայացրել ոստիկանության սպաներ Մուհիտտին Զենիթը, ոստիկանության քննչական բաժնի պետ Ռամազան Աքյուրեքը եւ Ստամբուլի ոստիկանության քննչական բյուրոյի պետ Ալի Ֆուատ Յուլմազերի դեմ: «Ստամբուլի քրեական դատարանում ինձնից եւ մարդասպաններից բացի ոչ ոք չկա: Իմ դեմ հայցով դիմած սպաները, որոնք չեն կատարել իրենց պարտքը, չեն հետեւել հետախուզության զեկույցներին, որտեղ ասվում էր նախապատրաստվող սպանությունների մասին: Ես իրենց համար թիրախ դարձա, քանի որ ճշմարտությունն եմ գրել»,-ասել է լրագրողը: Նրա խոսքերով, հետախուզության ղեկավարները կեղծ փաստաթղթեր են ստեղծում իրենց սուտը թաքցնելու համար: «Քննչական հանձնաժողովի զեկույցը վարչապետին բացահայտեց այդ սուտը, մասնավորապես, այնտեղ ասվում է, որ Աքյուրեկն ու Յուլմազերը չեն կատարել իրենց պարտականությունները: Զեկույցի տակ կա նաեւ վարչապետի ստորագրությունը: Եվ ես գրել եմ այդ մասին: Սա է իմ միակ հանցագործությունը»,-ասել է Շեները: Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության մուտքի մոտ ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից: Սակայն վերջերս թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ իրականում Դինքին բոլորովին այլ մարդ է սպանել: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |