Մայիսին Էրդողանը կայցելի Բաքու 2 մայիսի 2009 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջան սօասվում է մայիսին: Այդ մասին Բաքվում ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: «Մոտ ժամանակներս սպասվող այցի ընթացքում կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասել է նա:Թուրք դիվանագետը նաեւ նշել է, որ այցի շրջանակներում զանազան ոլորտներում երկրների միջեւ համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ քննարկում է սպասվում: «Թուրքիայի համար գազի արժեքի բարձրացման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Գոյություն ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գազի գնման մասին պայմանագիր: Գինը կարգավորվում է այդ պայմանագրին համապատասխան: Փաստաթղթի համաձայն, երբ ժամանակը գալիս է, այդ հարցը քննարկվում է: Տեղեկատվություններն այն մասին, որ գազի գինը բարձրացվելու է, ճիշտ չեն»,- ընդգծել է Կըլըչը: Մայիսի առաջին կեսին Թուրքիայի վարչապետը մտադիր է Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այցելել նաեւ Մոսկվա: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Էրդողանը Բաքու կժամանի մոսկովյան հանդիպումից հետո: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |