«Արեւելյան գործընկերություն»-ը չի ապահովում անդամությունը ԵՄ-ում 2 մայիսի 2009 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունում Ուկրաինայի եւ մյուս հետխորհրդային երկրների անդամության հեռանկարի հարցը կարող է ակտուալ դառնալ 5-10 տարի անց «Արեւելյան գործընկերության» ծրագրի հաջող իրականացման պայմանով: Այդ մասին հայտնել է արտաքին գործերով Բունդեսթագի կոմիտեի նախագահ Ռուպրեխտ Պոլենցը: Նրա խոսքով, նախաձեռնության նպատակը արեւելյան հարեւաններին Եվրամիությանը որքան հնարավոր է մոտեցնելն է: Անդամության հեռանկարի կամ նման հեռանկարը «փոխանակելու» մասին, նշել է նա, այդ ծրագրում խոսք չի գնում:«Միեւնույն ժամանակ փաստ է այն, որ 2004թ. ԵՄ մեծ ընդլայնումից հետո Միությունը պարզապես չի դիմանա նոր անդամների ընդունմանը: Դրա փոխարեն մենք այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Մոլդովան ու Բելառուսը առաջարկում ենք ծրագրեր, որոնք ապագայում կարող են թեթեւացնել ԵՄ-ին անդամակցելու հարցի քննարկումը»,- ասել է նա, հաղորդում է Deutsche Welle-ը: Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 3-ին: Մայիսի 7-ին Պրահայում կկայանա ծրագրի հաստատման գագաթաժողովը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |