Մարդկային գործոնն առաջնային է համաշխարհային ճգնաժամից դուրս գալու գործում

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Երիտասարդ Ռուսաստան» երիտասարդական կազմակերպության ղեկավար Մաքսիմ Միշչենկոն հավանություն է տալիս տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի Հայաստանի կառավարության մշակած ծրագրին: «Ինձ թվում է, որ ընդհանուր առմամբ այդ ծրագիրը համընկնում է այն գաղափարախոսության, ռազմավարության հետ, որն ընտրել է ՌԴ-ն»,-ասել է նա: Ըստ ՌԴ Պետդումայի պատգամավորի, տնտեսական ճգնժամի դեմ պայքարի հիմնական դրույթներն են` ազգային անվտանգությունը, ինքնության պահպանումը, այն բանի գիտակցումը, որ աշխարհը գլոբալ փոփոխությունների է ենթարկվում եւ այս փոփոխվող աշխարհում «գլոբալիզացիան, ըստ էության արդեն մեկնարկել է»: Այստեղ, ըստ նրա, խոսքը գնում է անգլոսաքսոնյան մոդելի մասին է, ըստ որի, կա էլիտային աշխարհ, կան երրորդ աշխարհի երկրներ:



Ինչպես ասել է Միշչենկոն, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին վաղուց էր խոսվում: Ծաղկաձորում երիտասարդ քաղաքական գործիչների հետ հանդիպման ընթացքում, Մաքսիմ Միշչենկոն հավանություն տվեց Ֆրանսիայի ներկայացուցչի մեջբերած Շառլ դե Գոլի դիրքորոշմանը, որի համաձայն, ամերիկացիներն առաջին անգամ տարանջատեցին արժույթվ ոսկուց, երբ վիրտուալացրին տնտեսությունը: «Դա առաջին քայլն էր, իսկ հետո ողջ աշխարհը գնաց այդ ուղիով»,-հավելել է նա: Նրա կարծիքով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը հենց այդ քայլի հետեւանքն է: Այս առնչությամբ նա հավելել է, որ իրեն ուրախացնում է դը Գոլի արձագանքը, որն այն ժամանակ ուղղակի փոխեց դոլարի ողջ ծավալը երկրում եղած ոսկով:



Համաշխարհային ճգնաժամից ելքը պետք է որոնել համատեղ ջանքերով եւ չի կարելի թույլ տալ, որ շահույթն ու տնտեսությունը վեր դասվեն մարդկային գործոնից: «Առաջին հերթին հարկավոր է կողմնորոշվել մարդկանց վրա, այդ դեպքում տնտեսությունն էլ կառողջանա»,-ասել է Միշչենկոն:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---