Պետդումայի պատգամավոր. Ռուսաստանը կաջակցի Հայաստանին Ցեղասպանության ճանաչման գործում

PanARMENIAN.Net - Միանգամայն հավանական է, որ ԱՄՆ-ն է ստիպել Հայաստանին ու Թուրքիային ստորագրել «ճանապարհային քարտեզը», հաղորդել է լրագրողներին ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Երիտասարդ Ռուսաստան» երիտասարդական կազմակերպության ղեկավար Մաքսիմ Միշչենկոն Ծաղկաձորում` 15 երկրներից երիտասարդ քաղաքական գործիչների հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նրա կարծիքով, 20 դարի սկզբին առանց անգլոսաքսոնական ուժերի աջակցության թուրքական ագրեսիան չէր լինի: «Այս դեպքում սա ծովի ու ցամաքի քաղաքակրթությունների դիմակայությունն է», հայտարարել է Մաքսիմ Միշչենկոն:



Ռուսաստանը կաջակցի Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Եթե խոսենք Ցեղասպանսության ճանաչման եւ Ռուսաստանի վերաբերմունքին այս հարցին, ապա այս դեպքում Ռուսաստանը հաստատ կաջակցի Հայաստանին, իսկ ԱՄՆ-ն ու Անգլիան կաշխատեն շրջանցել այդ պահը եւ ավելի շատ կսատարեն Թուրքիային, քանի որ նրանց մեղքը եւս կա դրանում»,-ասել է Միշչենկոն:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---