ANCA-ի ակտիվիստները կոնգրեսականներից պահանջել են որոշակի քայլեր Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ 2 մայիսի 2009 - 23:36 AMT PanARMENIAN.Net - Ռոդ -Այլենդ նահանգից հինգ ակտիվիստ մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու «Վերջ ցեղասպանությունների շրջանին» ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպել են Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) եւ Genocide Intervention Network-ը (GI-Net): Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Ռոդ-Այլենդի ANC-ում: «Որպես Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգորդներ, մենք մեր պարտավորությունն ենք համարում հանդիպել եւ ամերիկացի կոնգրեսականներից ու սենատորներից պահանջել որոշակի քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաեւ վերջ տալ Դարֆուրում Ցեղասպանությանը», - հայտարարել է Ռոդ-Այլենդի ANC-ի նախագահ Ջորջ Մանգալոն:Մի քանի օրվա ընթացքում Ռոդ-Այլենդի ANC-ի ակտիվիստները հանդիպել են Ocean State-ի կոնգրեսականների, ինչպես նաեւ սենատորներ Շելդոն Ուայթհաուզի եւ Ջեկ Ռիդի հետ: Հանդիպումների ընթացքում ակտիվիստներն ընդգծել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը եւ պահանջել են դադարեցնել Դարֆուրում ցեղասպանությունը: Գործողության մասնակիցները նաեւ պահանջել են Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնության ծավալների մեծացում եւ Ադրբեջանին օգնության հատկացման դադարեցում: Ապրիլի 24-ին սենատոր Ջեկ Ռիդը, որը մարդու իրավունքների ակտիվ պաշտպան է, ելույթով հանդես է եկել ԱՄՆ Սենատում, որտեղ իր գործընկերներին կոչ է արել աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |