Ընդդիմությունը Սահակաշվիլուն վերջնագիր է ներկայացրել

PanARMENIAN.Net - Երեք օրից ընդդիմությունը կվերադառնա Վրաստանի կենտրոնական մայրուղիները փակելու ծրագրին, եթե նախագահ Միխաիլ Սահակաշվիլին չցանկանա նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ազգային համաժողով» կուսակցության առաջնորդներից մեկը` Իրակլի Մելաշվիլին:



Ընդդիմության կազմակերպչական կենտրոնակայանը, որը պահանջում է Սահակաշվիլու հրաժարականը, նախագահին առաջարկում է քննարկել պետության ղեկավարի արտահերթ ընտրությունների պայմանները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Թբիլիսիում վրացական ընդդիմության անժամկետ բողոքի գործողությունը սկսվել էր 2009 թվականի ապրիլի 9-ին: Մայիսի հինգին բողոքի մասնակիցները պատրաստվում էին մեկ ժամով փակել երկրի մնացած մասի հետ Թբիլիսին կապող բոլոր ճանապարհները: Սակայն գործողությունն անցկացնել չհաջողվեց, քանի որ այդ օրը Վրաստանի իշխանությունները հայտարարել էին ռազմական հեղաշրջման փորձի կանխման մասին: Ընդդիմության կարծիքով, խռովությունը կազմակերպվել էր Սահակաշվիլու շրջապատի կողմից` նախագահի քաղաքականության դեմ բողոքից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---