ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱԴՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Իտալիան ստորագրել են միջկառավարական պայմանագիր «Եկամուտների եւ ունեցվածքի ոլորտում կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ»: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ հասարակության հետ կապերի վարչությունից, պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Իտալիա կատարած այցի շրջանակներում: Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարգերիտա Բոնիվերիի հետ հանդիպման ժամանակ Վ. Օսկանյանը քննարկել է հայ-իտալական հարաբերությունների խորացման եւ միջազգային կառույցներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Կողմերը շոշափել են նաեւ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի Եվրոմիությունում ինտեգրացմանը, Հարավային Կովկասի վերջին իրադարձություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի հրավերքով Մագերիտա Բոնիվերին հուլիսին կայցելի Հայաստան: Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի այցը կշարունակվի մինչեւ հունիսի 16-ը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---