1998 ԹՎԱԿԱՆԻՑ FDM ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 5268 ԿԳ-ԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՈՍԿԻ

PanARMENIAN.Net - Հայկական շուկայում հինգ տարվա աշխատանքի ընթացքում կանադական «First Dinasti Mines LTD (FDM)» ընկերությունը արդյունահանել եւ վերամշակել է 5268 կգ-ին համարժեք ոսկի: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է FDM-ին պատկանող Արարատի ոսկու արդյունահանման (AGRC) ընկերության տնօրեն Վարդան Վարդանյանը: Արարատի ձեռնարկության պահեստի ոսկի պարունակող 8 095 536 տոննա մնացուկների վերամշակման արդյունքում ստացվել է 4 725 կգ-ին համարժեք ոսկի: Մեղրաձորի ոսկեբեր հանքավայրում մինչեւ ընթացիկ տարվա ապրիլ ամիսը վերամշակվել է 100279 տոննա հանքաքար, որից ստացվել է 400 կգ-ն համարժեք ոսկի, իսկ Զոդի հանքավայրում` 35445 տոննա հանքաքարից ստացվել է 143 կգ ոսկի: Վարդանյանի խոսքերով` մոտակա 2-4 տարիներին «FDM»-ը մտադիր է ներդնել Արարատի ոսկու արդյունահանման ընկերությունում (AGRC) 8-10 միլիոն դոլար: Նրա խոսքերով` ներդրումներն ուղղված կլինեն հիմնականում հանքախուզական աշխատանքների կատարման, Զոդի հանքավայրի համար ունեցած սարքավորումենրի վերանորոգման եւ նորերի ձեռք բերման ուղղությամբ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---