ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԸ ԲԱՆԱՁԵՒ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Կանադայի խորհրդարանի վերին պալատը` սենատը, նախօրեին բանաձեւ է ընդունել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել է Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը, փաստաթուղթը կազմված է երկու մասից: Առաջին մասում, ճանաչելով հայոց ցեղասպանությունը, Կանադայի Սենատը կոչ է անում իր երկրի կառավարությանը նույպես ճանաչել ցեղասպանությունն, ինչպես պատմական փաստ եւ ինչպես առաջին ցեղասպանություն կատարված մարդկության դեմ XX դարում: Համաձայն բանաձեւի երկրորդ մասի` ամեն տարի Կանադայի ողջ տարածքում ապրիլի 24-ը պետք է հայտարարվի ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Պապյանի խոսքերով` բանաձեւը օրինական ուժ ստանալու համար նախ եւ առաջ պետք է ճանաչվի Կանադայի խորհրդարանի ներքին պալատում` Ներկայացուցիչների պալատում, որտեղ այդ հարցի վերաբերյալ վիճաբանությունները շարունակվում են արդեն շատ տարիներ: «Վստահ եմ, որ Սենատի կողմից ցեղասպանության ճանաչումը իր ազդեցությունը կունենա Ներկայացուցիչների պալատում նման փաստաթղթի ընդունման համար, որից հետո խոսքը Կանադայի կառավարությանն է»,- ասել է Կանադայում Հայաստանի դեսպան Արա Պապյանը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---