Հարցում. Հայ հասարակությունը ավելի շուտ բացասական է վերաբերվում խորհրդարանի գործունեությանը15 մայիսի 2009 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Հասարակական կարծիքը, որպես իշխանությունների համար ուղեցույց» ծրագրի շրջանակներում Երեւան քաղաքում պարբերաբար անցկացնելու է հասարակական կարծիքի հեռախոսային հարցում-ուսումնասիրություններ պարզելու համար բնակչության գնահատականը իշխանության տարբեր թեւերի գործունեության եւ վարվող քաղաքականության վերաբերյալ:Երեւան քաղաքում հասարակական կարծիքի առաջին հեռախոսային հարցում-ուսումնասիրությունը վերաբերում էր ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմնի` Ազգային Ժողովի գործունեությանը: Հետազոտության տեղեկատվության աղբյուր են հանդիսանում Երեւան քաղաքի 18 եւ բարձր տարիքի բնակչությունը, որոնք ունեն ընտրելու իրավունք: Հեռախոսային հարցում-ուսումնասիրությունը անց է կացվել Երեւան քաղաքում ապրիլի 27-ից մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1306 քաղաքացի, ինչը թույլ է տալիս ապահովել հետազոտության տվյալների 3 % ճշտգրտությունը: Արդյունքների համաձայն, հարցվածների 28.30% ՀՀ ԱԺ գործունեությունը դրական են գնահատել, 31.05% - բացասական, 40.65% դժվարացել են պատասխանել: Հարցման արդյունքներով հայտնի են դարձել հասարակության շրջանում ՀՀ ԱԺ ազդեցիկ պատգամավորներից առավել ժողովրդականների անունները` խոսնակ Հովիկ Աբրահամյանը (31.22%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը (15.82%), Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանը (14.34%), պետա-իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը (12.47%) եւ Վահան Հովհաննիսյանը (8.58%): ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |