Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի![]() 10 հոկտեմբերի 2024 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կրթության նախարարությունը շրջաբերական է հրապարակել հարյուրամյակի կրթության մոդելի վերաբերյալ, որն իրականացվելու է նախադպրոցական, տարրական դպրոցի 1-ին, միջնակարգ դպրոցի 5-րդ, ավագ դպրոցի նախապատրաստական և 9-րդ դասարանների մակարդակներում 2024-2025 ուստարում։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախատեսվում է Միջին Ասիա տերմինը փոխարինել Թուրքիստանով։ Բացի այդ, «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը, հայտնում է Ermenihaber-ը։ «Յուրաքանչյուր հայեցակարգ ունի իր խորհուրդը, որը կարևոր խնդիր է ապագա սերունդների միտքը թուրքական գիտակցությամբ, ազգային գիտակցությամբ և հայրենասիրությամբ բարձրացնելու և մեր պատմությանը հղումներ անելու համար»,- ասել է պատմաբան Ռամին Սադըքը՝ մեկնաբանելով այս փոփոխությունը։ Պրոֆեսոր Ահմեթ Թասագիլն էլ ասել է, որ «ռուսական ներխուժման արդյունքում Թուրքիստանի փոխարեն սկսել է օգտագործվել Կենտրոնական Ասիա (Միջին Ասիա) հասկացությունը, իսկ ահա Թուրքիստան բառը, որը նշանակում է թուրքերի երկիր, սկսել է գործածվել պատմության ամենավաղ ժամանակներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |