ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ Է ԸՆՏՐՎԵԼ ԳԱՐԵԳԻՆ ԹՈՍՈՒՆՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայտնի ֆինանսիստ Գարեգին Թոսունյանը ընտրվել է Ռուսաստանի Բանկերի միության նախագահ: Երկար տարիներ նա զբաղեցրել է միության առաջին փոխնախագահի պաշտոնը, ղեկավարել է «Տեխնոբանկը»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Թոսունյանը ծնվել է Երեւանում: Նա տնտեսական գիտությունների թեկնածու է, իրավաբանության պրոֆեսոր, բանկային եւ ֆինանսական գործունեությանը նվիրված, մի քանի տասնյակ մենագրությունների եւ բազմաթիվ այլ աշխատությունների հեղինակ: Զբաղեցրել է ֆինանսական հարցերով` Մոսկավյի քաղաքապետ Յուրի Լուժկովի, վարչապետ Եվգենի Պրիմակովի, առաջին փոխվարչապետ Վիկտոր Խրիստենոկյի խորհրդականի պաշտոնները:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---