Շվեյցարիայի հայերը Վրաստանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել Վահագն Չախալյանին19 մայիսի 2009 - 23:25 AMT PanARMENIAN.Net - 2009թ. մայիսի 11-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ` Շվեյցարիայի հայոց հոգեւոր հովիվ Աբել քհն. Մանուկյանը, Արմենիա հիմնադրամի նախագահ Վահե Գաբրաշը, Շվեյցարիայի հայերի միության նախագահ Զարեհ Քյուրքչյանը եւ նույն միության անդամ` Կարո Թորոսլուն հանդիպում ունեցան Շվեյցարիայում Վրաստանի դեսպան Գիորգի Գորգիլաձեի հետ:Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին «Երկիր» միությունից: Հանդիպման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունները հայտնեցին Սամցխե-Ջավախքում համախումբ բնակվող հայ բնակչության ներկա վիճակի, Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու իրավական կարգավիճակի եւ Միասնական Ջավախք ժողովրդավարական դաշինք-ի առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ անարդար դատավճռի ընդունման կապակցությամբ: Վերջին խնդրի կապակցությամբ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչները առաջ քաշեցին հետեւյալ պահանջները.հաստատել Վահագն Չախալյանի ֆրանսիացի փաստաբանին, դադրեցնել Վահագն Չախալյանի նկատմամբ բանտում բռնությունը, ազատ արձակել Վահագն Չախալյանին:Պրն Գորգիլաձեն, իր հերթին, խոստացավ փոխանցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների մտահոգություններն ու պահանջները վրաց իշխանություններին եւ սեղմ ժամկետներում պարզաբանումներ տալ ներկայացված խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ավարտին շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ նրանք հետեւելու են իրավիճակին եւ ուշադիր են գտնվելու ջավախքահայության եւ վրացահայության ճակատագրին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |