Թուրքիան օժանդակում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

PanARMENIAN.Net - Կովկասում երկու զուգահեռ գործընթաց է ընթանում. ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական կարգավորման բանակցությունները: «Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահները ակտիվ ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Թուրքիան վճռականապես օժանդակում է այդ ջանքերը»,- հայտարարել է թուրք դիվանագետը, որը ցանկացել է անհայտ մնալ, գրում է Today's Zaman թերթը:



Դիվանագետի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը խնդիրների է հանդիպում, որոնցից գլխավորը Հայաստանի կողմից վարչապետ Էրդողանի դիրքորոշման քննադատությունն էԼՂ հակամարտության կարգավորմանը միջամտելու համար:



«Կովկասը չպետք է դիտարկվի միայն հարուստ էներգետիկ պաշարների տեսանկյունից: Մենք խոսում ենք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ աշխարհագրության մասին` երկու աշխարհամասերի, որոնք անընդհատ ընդլայնվում են, եւ Սեւ ծովին կից աշխարհագրության մասին: Այստեղ շատ խնդիրներ կան, եւ ես լավատես կլինեմ, եթե ասեմ, որ Կովկասում կայունություն եւ խաղաղություն կհաստատվի առաջիկա 3-5 տարում»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---