Ստվերային տնտեսության հետ պայքարի լավագույն միջոցը հարկային տեսչությունն է

PanARMENIAN.Net - «Խորհրդարանում ներկայացված վերջին հարկային փաթեթը նախկիններից տարբերվում է նրանով, որ չի արժանացել Հայաստանի խորհրդարանի եւ ոչ մի պատգամավորի հավանությանը», - մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ-ը ներկայացնող պատգամավոր Արա Նռանյանը, ավելացնելով, որ այսքան տարիների ընթացքում առաջին անգամ պատգամավորները հանդես են գալիս առաջարկված օրինագծի դեմ:



«Կառավարությունն արդեն խախտել է օրենքը, մեկ փաթեթում միավորելով մի քանի օրենքներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն իրար հետ: Համաձայն Հայաստանի օրենսդրության, մեկ փաթեթում կարող են ընդգրկվել միայն այն օրենքները, որոնք կապված են միմյանց հետ», - հայտարարել է Նռանյանը:



«Հարկային փաթեթն ունի դրական կողմեր, սակայն դրանք չեն երեւում բացականների ետեւում», - հայտարարել է նա, ընդգծելով, որ այդ հարկային փաթեթի նպատակը ստվերային տնտեսության դեմ պայքարն է:



«Եթե ձեր նպատակը ստվերային ապրանքաշրջանառության դեմ պայքարն է, ապա տնտեսվարող սուբյեկտների իրական եկամուտների պարզման համար մենք առաջարկում ենք պարզ ելք` հարկային տեսչություն», - ասել է Արա Նռանյանը, նշելով, որ կառավարությունը հրաժարվել էր դրանից` չափազանց բարդ աշխատանք համարելով, սակայն դրա հետ մեկտեղ, կառավարության համար դժվարություն չի ներկայացրել որոշ ընկերությունների տեխնոլոգիական եւ առեւտրային գաղտնիքների պարզումը, ինչն, ըստ էության, լրտեսություն է համարվում:



«Գաղտնիք չէ, որ որոշ պաշտոնյաններ զբաղվում են ե'ւ ձեռնարկատիրական գործունեությամբ, ե'ւ չարաշահում են իրենց դիրքը` ճնշում գործադրելով մյուս արտադրողների վրա: Դա կոչվում է արտադրողական լրտեսություն», - հայտարարել է նա, պարզաբանելով, որ բոլոր այդ գործողությունները կարող են հանգեցնել անհավասար մրցակցային պայմանների:



Նռանյանի խոսքերով, հայ գործարարները կախված են կառավարությունից եւ արդեն հասկանում են, որ դա տանում է իրենց ձեռներեցության ոչնչացման, ուստի եւ սկսել են բողոքել:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---