Թուրքերն Ադրբեջանի՞ց են իմացել են, թե ինչպես ստեղծեն պետություն

PanARMENIAN.Net - «Մեկ ազգության տարբեր ներկայացուցիչներ չեն կարող տարբեր հետաքրքրություններ ունենալ: Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ վնասի Ադրբեջանի հետ հարաբերություններին: Կարո՞ղ է արդյոք հայ-թուրքական սահմանը, որը փակվել էր Թուրքիայի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով, բացվել: Այս բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան. Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է փոխվել, բայց Ադրբեջանի նկատմամբ մեր քաղաքականությունը միշտ անփոփոխ կմնա»,- գրում է թուրքական Today's Zaman թերթը «Ի՞նչ է նշանակում Արդբեջանը Թուրքիայի համար» հոդվածում:



Հոդվածի հեղինակ Մումթազեր Թյուրքոնի կարծիքով, Թուրքիան կառուցում է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ` հաշվի առնելով ղարաբաղյան հիմնահարցը եւ Ադրբեջանի շահերը: «Ժամանակակից Թուրքիայի կայացման մեջ մեծ դեր ունեն նաեւ ադրբեջանցիները: Թե ինչպես ստեղծել պետություն, թուրքերն իմացել են Ալի Հուսեյնզադեից, Մամեդ Էմին Ռասուլաձեից եւ ադրբեջանական այլ լուսավորիչներից: Ադրբեջանցիների պետականության փորձն ավելի հարուստ է եւ հնչեղ, քան թուրքերինը: Մեկ այլ կողմից, անատոլիական թուրքերը պետություն ստեղծելու երկար պատմություն ունեն»,- ընդգծել է Թյուրքոնը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---