Նռանյան. Ճգնաժամի շնորհիվ պարզվել է Հայաստանի տնտեսության դեֆորմացման իրական պատկերը

PanARMENIAN.Net - «Ճգնաժամի շնորհիվ պարզվել է Հայաստանի տնտեսության դեֆորմացման իրական պատկերը», - այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը: Նրա կարծիքով, Հայաստանում դեռ վաղ է խոսել ճգնաժամի մասին: Նռանյանը նաեւ ավելացրել է, որ Հայաստանում մեծ խնդիրներ կան տեղական առեւտրի հետ` տեղական արտադրողների վրա կառավարության գործադրած ճնշման պատճառով: «Հայաստանում հիմնականում զարգացած է սննդի եւ լեռնահանքային արդյունաբերությունը, որն ապահովում էր արտահանության մեծ մասը», - հայտարարել է նա: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերությունների փակումից հետո լեռնահանքային արդյունաբերությունը զգալի անկում է ապրել: «Ավելի ճիշտ կլինի, եթե կառավարությունն աջակցի եւ պաշտպանի մեր տնտեսությունը, այլ ոչ թե միջամտի տնտեսվարող սուբյեկտների գործերին», - հայտարարել է Արա Նռանյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---