ՄԱԿ. 2009թ. համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը կնվազեն 2,6 տոկոսվ

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսությունը լայնածավալ ճգնաժամի մեջ է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակը եւ 2009թ. հեռանկարները» զեկույցում: Այնտեղ կանխատեսվում է, որ 2009թ. համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը կնվազեն 2,6 տոկոսվ:



Կանխատեսվում է, որ 2009թ. ՀՆԱ-ն ԱՊՀ երկրներում կկրճատվի 5,4 տոկոսով:



Փորձագետները նշում են, որ բնական պաշարներով հարուստ երկրները մի շարք արդյունավետ միջոցներ են ձեռնարկել, օգտագործելով նավթի գների աճի ժամանակ կուտակված միջոցները: Օրինակ, ՌԴ-ն ներկայացրել է ՀՆԱ-ի 9 տոկոս աճին միտված տնտեսական խթանման ծրագիր: Տնտեսական անկայունության պայմաններում ԱՊՀ շատ երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը, ստիպված են դիմել ԱՄՀ` ֆինանսական օգնություն ստանալու համար: Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանն ու Ուկրաինան համապատասխան համաձայնագիր են կնքել ԱՄՀ-ի հետ: Զեկույցում մտավախություն է հայտնվում, որ ԱՊՀ որոշ երկրներում կարող են աճել սոցիալական լարվածությունն ու անկայունությունը:



ՄԱԿ-ի փորձագետները գտնում են, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը կսկսվի 2010 թվականին: Սակայն դրա համար անհրաժեշտ է տնտեսական խթանման միջոցների ողջ փաթեթը: Միաժամանակ, չի բացառվում , որ ճգնաժամը կարող է առավել ձգձգվել:



ՄԱԿ-ի նոր զեկույցում ասվում է նաեւ, որ կտրուկ աճել է գործազրկությունը 2008թ.: Առաջիկա երկու տարում շուրջ 50 մլն մարդ կկորցնի իր աշխատանքը: Սակայն ՄԱԿ-ի փորձագետները չեն բացառում, որ այդ թիվը կարող է կրկնապատկվել:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---