Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարությունը ոչ մի սխալ թույլ չի տվել28 մայիսի 2009 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Իր կառավարման ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարությունը ոչ մի սխալ թույլ չի տվել: Պարզապես չի կարելի մոռանալ, թե ինչ աշխարհաքաղաքական պայմաններում եւ ինչ ժամանակաշրջանում էր հռչակվել Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը: Այդ մասին մայիսի 28-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքականագետ Լեւոն Շիրինյանը: «Այսօր մենք եւ մեր գալիք սերունդները պետք է գիտակցենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, անկախության ավելի քան 600 տարվա ընթացքում անկախության բացակայության պայմաններում, մեզ հաջողվեց վերականգնել Հայաստանի պետականությունը», - ընդգծել է հայ քաղաքականագետը:Լեւոն Շիրինյանի խոսքերով, հայ ժողովուրդը զգալի դեր է խաղացել Առաջին համաշխարհային պատերազմում Ատլանտայի դաշինքի հաղթանակում, եւ համաշխարհային հանրությունը պետք է իմանա այդ մասին: «Պատերազմի վերջին տարիներին սպառվել էին Գերմանիայի եւ նրա դաշնակիցների բոլոր էներգապաշարները: Գերմանիան Թուրքիային պարտադրում էր ամեն գնով ձեռք բերել ադրբեջանական նավթը, որի առկայությունը կօգներ նրանց շահելու պատերազմը: Եւ այդ ժամանակ Թուրքիան սկսեց իր ներխուժումն Անդրկովկաս: Այն ուժը, այն մարտական ոգին, որը հայ ժողովուրդը դրսեւորել է Սարդարապատում թուրքական բանակի դեմ` դրանով կանգնեցնելով Թուրքիայի ներխուժումն Անդրկովկաս, իրեն հավասարը չունի», - ընդգծել է Լեւոն Շիրինյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |