ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ժամանել են Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը` զերծ մնալով համանախագահների այցի մասին մանրամասներ հայտնելուց:



ԵԱՀԿ ՄԽ միջնորդներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) մտադիր են այցելել նաեւ Ստեփանակերտ, սակայն եղանակային պայմանների պատճառով այցը տեղի չի ունեցել:



Ենթադրվում է, որ տարածաշրջան համանախագահների այցի նպատակը Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախապատրաստելն է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---