Վրաստանը հույսեր է փայփայում Բաքու-Կարս նախագծում Ադրբեջանի լրացուցիչ ներդրումների վերաբերյալ28 մայիսի 2009 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Վրացական կողմն Ադրբեջանի հետ բանակցություններ է սկսել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության համար լրացուցիչ ներդրումների հատկացման հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Լաշա Ժվանիան:Նրա խոսքերով, նախագծի իրականացման համակարգման խորհրդի անցյալ շաբաթվա վերջին կայացած նիստում քննարկվել էին «մի քանի կարեւոր հարցեր, որոնք պահանջում են լրացուցիչ ներդրումներ»: Մասնավորապես, համաձայնեցվել են Թուրքիայի եւ Վրաստանի սահմանում 2,6 կմ երկարությամբ թունելի շինարարության ուղղություններն ու չափանիշները, որը կսկսվի 2010 թվականին: Բացի դրանից, պայմանավորվածություն է ձեռքբերվել Ախալքալակում անցումային կետի կառուցման մանրամասների մասին, որտեղ գնացքները Վրաստանում գոյություն ունեցող գծերից կանցնեն եվրոպականին: «Մենք ուսումնասիրել ենք նաեւ Վրաստանի տարածքում 30 կմ երկարությամբ հատվածի շինարարության մանրամասները», - ասել է Ժվանիան: Նա ավելացրել է, որ երկաթուղու վրացական հատվածի կառուցման համար Ադրբեջանի կողմից նախկինում 20 տարով հատկացված 200 մլն դոլար վարկից Վրաստանն արդեն ստացել է 87 մլն դոլարը, մնացած գումարը կհատկացվի մոտ ժամանակներս, հաղորդում է Ինտերֆաքսը: Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան 2007 թվականի փետրվարին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել երկաթուղային միջանցքի ստեղծման մասին` օգտագործելով արդեն գոյություն ունեցող Թբիլիսի-Բաքու մայրուղին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |