Freedom House-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանն անցկացնել ժողովրդավարական ընտրություններ29 մայիսի 2009 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետի ընտրությունները կդառնան առաջին նշանակության քվեարկությունը նրանից հետո, երբ անցյալ տարի Սերժ Սարգսյանը հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում: Այդ մասին խոսվում է Freedom House-ի հաղորդագրության մեջ` տեղադրված կազմակերպության կայքում:Հաղորդագրությունում նշվում է, որ «անցյալ տարվա նախագահական ընտրությունների արդյունքները Հայաստանում առաջացրել են քվեարկության ժամանակ կեղծիքներ կատարելու մեղադրանքներ եւ հանգեցրել ոստիկանության եւ ընդդիմության ցուցարարների միջեւ ընդհարումների»: Freedom House-ի եվրոպական բաժնի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովի խոսքերով, Երեւանում տեղական ինքնակառավարման ընտրությունները լայն հնարավորություններ են տալիս, որպեսզի սկսեն ժողովրդավարական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության վերականգնումը, որը չպետք է կորցվի: Նշենք, որ անկախություն ձեռք բերելուց հետո քաղաքապետի ընտրությունները քվեարկության ճանապարհով քաղաքի ղեկավարի առաջին ընտրություններն են, եւ ոչ թե նախագահի կողմից նշանակված: Ընտրությունների ընթացքին ուշադիր հետեւելու է «Հազարամյակի մարտահրավերներ» (Millennium Challenge Corporation) կազմակերպությունը, որը նախագահական ընտրություններից հետո սառեցրել է Հայաստանի համար նախատեսված օգնության 236-միլիոնանոց փաթեթը: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 3 թեկնածու: Գլխավոր հավակնորդներն են` Հանրապետական կուսակցությունից քաղաքապետի պարտականությունները կատարող Գագիկ Բեգլարյանը եւ Հայկական ազգային կոգրեսի կողմից Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն անցյալ տարվա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցն էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |