Հայ-թուրքական սահմանը պահպանում է ողջ հայ ժողովուրդը30 մայիսի 2009 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ինքնիշխան ու անկախ պետություն է, որն ի վիճակի է ինքնուրույն պահպանել իր սահմանները: Այդ մասին Արմավիրում լրագրողներին է հայտարարել Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նա հիշեցրել է, որ 1992թ. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագիր է կնքվել հայ-թուրքական սահմանը համատեղ պաշտպանելու վերաբերյալ: «Ես ուղղակի համոզված եմ, որ սահմանը պահպանում է ողջ հայ ժողովուրդը, իսկ մենք կատարում ենք մեր խնդիրը` ուժերի ներածին չափով աջակցելով այս հարցում»,-ասել է գեներալ-լեյտենանտը: Մայիսի 30-ին Արմավիրի սահմանապահ ջոկատը նշել է իր 85-ամյակը: Ջոկատը պահպանում է Թուրքիայի հետ սահմանի 126,2կմ հատվածը, որն անցնում է Արաքս եւ Ախուրյան գետերով: Հայ-թուրքական սահմանի երկարությունը շուրջ 328 կմ է: Եվս մեկ հատվածը պաշտպանում է Գյումրիի սահմանապահ ջոկատը, որը եւս ձեւավորվել է Արմավիրի ջոկատի հետ միաժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |