Թուրքիան սխալ է գործում` կապելով հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղի հարցի հետ30 մայիսի 2009 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Կապելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ` Թուրքիան սխալ է գործում: Այս մասին ասվում է Թուրքիայի Տնտեսական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի զեկույցում: «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կապել Ղարաբաղի խնդրի հետ, որը դեռ տեւական ժամանակ չի հանգուցալուծվի, մեծ սխալ է: Թուրքիայի վարած Հայաստանին պատժելու քաղաքականությունը մինչ այժմ ցանկալի արդյունք չի տվել»,-հայտարարել է զեկույցի հեղինակներից մեկը` Այբարս Հորջուլուն: Նրա խոսքերով, Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որ նա արեց Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, «բացասաբար անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա»,-հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |