ԻՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը ղարաբաղյան «Սասուն» ձեռնարկությունում կայացել է պոլիէթիլենային խողովակների նոր արտադրամասի բացման արարողությունը: Այդ խողովակները օգտագործվում են գազատարների, ջրատարների եւ ոռոգման համակարգերի շինարարությունում: Արտադրության հիմնադրումը հնարավոր դարձավ ծագումով հայ իրանցի գործարարների ներդրումների շնորհիվ: Առայժմ ձեռնարկությունը կարտադրի մեկ տարում մինչեւ 250 տոննա խողովակ: Ապագայում նախատեսվում է բացել եւս երկու նման արտադրամաս: Նոր արտադրամասի բացման արարողությանը ներկա էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---