ԱՄՆ դեսպանատները կհրավիրեն իրանցի դիվանագետներին

PanARMENIAN.Net - Ըստ պաշտոնական աղբյուրների հաղորդագրության, անցած ուրբաթ ԱՄՆ Պետքարտուղարությունը հեռագրեր է հղել իր դեսպանություններին` տեղեկացնելով, որ ամերիկացի դիվանագետները կարող են հրավիրել Իրանի ներկայացուցիչներին հուլիսի 4-ի տոնակատարությանը:



Այդ մասին հաղորդագրությունն առաջին անգամ հրապարակվեց երեքշաբթի New York Times-ում, իսկ հետո հաստատվեց Associated Press-ի կողմից: ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարում է, որ այդ քայլը Իրանի հետ տասնամյակների թշնամությունից հետո հարաբերություններ հաստատելու նախագահի վարչակազմի ծրագրի մի մասն է:



Անկախության օրվան նվիրված հանդիսություններn ամեն տարի տեղի են ունենում ԱՄՆ-ի արտերկրում գտնվող ներկայացուցչություններում: Որպես կանոն, ընդունելություն է կազմակերպվում կարմի-սպիտակ-կապույտ երանգների ձեւավորմամբ, հրավառությամբ, ավանդական ամերիկյան կերակուրով, մասնավորապես, հոթ-դոգերով եւ համբուրգերներով, ինչպես նաեւ ամերիկյան պատմության թեմայով ելույթներով:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---