ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ «ՖՐԱՆԿ ՄՅՈՒԼԼԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ 3 հունիսի 2002 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունն արդեն մեկ միլիոն երեք հարյուր հազար դոլար է ներդրել Հայաստանի տնտեսության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, մեկ միլիոնը ներդրվել է էլիտար եւ թանկարժեք մեխանիկական ժամացույցների ոսկե պատյանի արտադրության կազմակերպման մեջ: Ներդրումներ են պահանջվել նաեւ շենքի վերանորոգման եւ յուրաքնչյուրը 80 հազար դոլար արժողության ութ հաստոցների ներկրման համար: Շվեյցարական ընկերության երեւանյան ներկայացուցչության տնօրեն Գեորգի Մուրադյանի խոսքերով, ԱՊՀ երկրների տարածքում այդպիսի հաստոցներ չկան: Մեկ եւ կես, երկու ամսից Հայաստանում կսկսվի ժամացույցների պատյանների արտադրություն, որոնք կուղարկվեն Շվեյցարիա` ձեռքով հավաքելու նպատակով: Ոսկին, որը կօգտագործվի պատյանների համար, նախատեսվում է ձեռք բերել Հայաստանի սահմաններից դուրս: Ընկերության կողմից արտադրվող ժամացույցների գինը տատանվում է 18-80 հազար դոլարի սահմաններում: Բացի ժամացույցների պատյանների արտադրությունից, «Ֆրանկ Մյուլլերը» Հայաստանում նաեւ զբաղվում է ոսկյա զարդերի արտադրությամբ: Համապատասխան արտադրական բազա ստեղծելու համար, ներդրվել է 300 հազար դոլար: Նշենք, որ «Ֆրանկ Մյուլլերը» իր ներկայացուցչությունն ունի միայն Հայաստանում: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |