Հայաստանի դեմ իսլամական երկրներին լարելու Բաքվի փորձերն անհաջողության մատնվեցին

PanARMENIAN.Net - Սիրիան կարեւոր եւ անփոխարինելի դեր է խաղում Մերձավոր Արեւելքի քաղաքական գործընթացներում: Սիրիայի նախագահի այցը Հայաստան առաջին հերթին նպաստելու է հայ-սիրիական հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Բեյրութի «Ազդակ» հայկական թերթի խմբագիր Շահան Կանդախարյանը: «Պետք չէ մոռանալ, որ Սիրիան կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեջ, եւ Բաշար Ասադի այցն անհրաժեշտ է դիտարկել այդ տեսանկյունից»,- ասել է թերթի խմբագիրը:



Կանդախարյանի խոսքեով, Սիրիայի ԱԳՆ ղեկավարի այցը Հայաստան եւ նախագահի առաջիկա այցը վկայում են այն միայն այն մասին, որ Հայաստանի դեմ իսլամական երկրներին լարելու Բաքվի փորձերն անհաջողության են մատնվել:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---