Պետության հանդեպ վստահությունը բխում է նրա քաղաքացիների հուսալի պաշտպանությունից 6 հունիսի 2009 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր Աղվերանում իր աշխատանքն է սկսել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԶԼՄ եւ քաղաքացիական հասարակության համագործակցությանը նվիրված սեմինարը: Սեմինարը կազմակերպվել է Երեւանյան մամլո ակումբի կողմից Ֆրիդրիխ Էբերտի Հիմնադրամի հետ համատեղ, եւ դրա աշխատանքին մասնակցում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, զանգվածային լրատվական միջոցների եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Գրիգոորի Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ նվիրված էր մարդու իրավունքների պաշտպանի եւ Հայաստանի ԶԼՄ-ների համագործակցությանը: Շոշափելով հասարակության եւ պետական կառույցների փոխհարաբերությունների թեման` զեկուցողը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս նրանց միջեւ չվստահելու որոշակի միտում կա: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե կոնկրետ ինչպիսի քայլեր է ձեռնարկում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, որպեսզի բարձրացնի բնակչության վստահությունը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հանդեպ, Գրիգորյանը հայտնել է, որ օմբուդսմենի ողջ աշխատանքն ուղղված է հենց այդ վստահության վերականգնմանն ու ամրապնդմանը: «Պետության հանդեպ վստահությունը ծագում է այն պահին, երբ երկրի քաղաքացիները գիտեն, որ իրենց իրավունքները հուսալիորեն պաշտպանված են»,- ընդգծել է Գրիգորյանը: Օրվա երկրորդ կեսին «Մարդու իրավունքների հետ կապված դրությունը Հայաստանում: Հայացք քաղաքացիական հասարակության կողմից» թեմայով զեկույցով հանդես կգա նաեւ Հայաստանի Հելսինկյան Հանձնաժողովի ղեկավար Ավետիք Իշխանյանը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |