Սերգեյ Իվանով. «ՌԴ երբեք չի կիսել «չարիքի առանցք» տերմինը» 6 հունիսի 2009 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի կիսել «չարիքի առանցք» տերմինը, հայտարարել է ՌԴ վարչապետ Սերգեյ Իվանովը` ուրբաթ օրը ելույթ ունենալով Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Տնտեսական ճգնաժամն ու գլոբալ անվտանգության նոր սպառնալիքները» նստաշրջանում: «ՌԴ երբեք չի կիսել «չարիքի առանցք» տերմինը: Մենք երբեք ոչ մի երկիր վտարանդի չենք անվանել: Մենք գտնում ենք, որ նման սահմանումների դեպքում երկակի չափանիշներն անխուսափելի են: Կոպիտ ասած, ում ցանկանամ, սեւ ցուցակում կընդգրկեմ, ում էլ ցանկանամ, դրական կողմով կներկայացնեմ», - ասել է Իվանովը: Ընդ որում, նա նշել է, որ աշխարհում շատ կան անկայուն պետություններ, սակայն «դա նրանց մեղքը չէ, այլ նրանց դժբախտությունն է»: «Չեմ ցանկանում ոչ մեկի հետ հաշիվ մաքրել կամ խառնակչությամբ զբաղվել, սակայն հինգ-վեց տարվա ընթացքում մենք դիմել ենք ԱՄՆ վարչակազմին` մտահոգություն հայտնելով, որ Սահակաշվիլու ռեժիմը վաղ թե ուշ կդիմի արկածախնդրության: Մեզ հայտարարում էին, որ չի համարձակվի: Արդյունքը բոլորը տեսան: Իսկ ո՞վ դրա համար պատասխան կտա», - ասել է Իվանովը: Նա հիշեցրել է, որ ժամանակին Սադամ Հուսեյնին կախել էին մի քանի տասնյակ քրդերի սպանության մեղադրանքով: «Իմիջիայլոց, Սադամ Հուսեյնին կախեցին այն բանի համար, որ նա բարբարոսական հանցագործություն էր կատարել` ոչնչացրել էր մի քանի տասնյակ քրդի... Զանգվածային ոչնչացման զենքի վարկածը, ցավոք, չհաստատվեց...Իսկ ո՞վ պատասխան կտա հարյուրավոր ռուսների մահվան համար (ռուս-վրացական հակամարտության ժամանակ)», - հայտարարել է Իվանովը: Նա առաջարկել է սեւ եւ սպիտակ ցուցակներ չկազմել եւ ոչ- մեկին «ժողովրդավարության չեմպիոն» չհռչակել, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |