Թուրքիայի պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան` Մի-28 ուղղաթիռների ձեռքբերման համար

PanARMENIAN.Net - Թուրքիան, որը նախկինում դիմել էր ԱՄՆ-ին «Կոբրա» ամերիկյան ուղղաթիռների գնման համար, պատվիրակություն է առաքել Ռուսաստան Մի-28 «Havoc» առնվազն 12 ուղղաթիռների ձեռքբերման համար: Այդ ուղղաթիռների օգնությամբ թուրքական բանակը կարող է որոշակի միջոցներ ձեռնարկել Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ պայքարում: Թուրքական պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբութը: Ինչպես հաղորդում են թուրքական աղբյուրները, Ռուսաստան կատարած այցի ընթացքում թուրքական պատվիրակությունը կծանոթանա Մի-28 ուղղաթիռների առաքման գներին եւ պայմաններին: 12 Մի-28 մարտական ուղղաթիռների գնման համար թուրքական կողմը բանակցություններ է սկսել ռուսական «Ռոսոբորոնէքսպորտ»-ի հետ նախորդ տարվա վերջին, հաղորդում է turkishny.com-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---