Հայաստանի նախագահը կմասնակցի ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 14-ին Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարների հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:



ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի ժամանակ ծրագրվում է քննարկել Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծման համար նորմատիվային հիմքի հարցը: Ինչպես նախկինում հաղորդել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Կազմակերպության հերթական գագաթնաժողովի համար արդեն նախապատրաստվել է փաստաթղթերի փաթեթ: Դրանց թվում են ԱԱՀՈՒ-ի վերաբերյալ համաձայնագիրը, հրամանատարության, ուժերի վարքագծի կանոնների հարցերին առնչվող հավելումներ եւ այլ փաստաթղթեր:



ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին որոշումը ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կայացրել էին 2009 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---